Ովքե՞ր կդառնան քավության նոխազ. պաշտոնանկություններ են սպասվում

Հենց նրանք էլ «պատասխան» կտան զինված ուժերում տիրող իրավիճակի համար, այս պահին ձեռնպահ ենք մնում անուններ հրապարակելուց՝ գործընթացին չխանգարելու նպատակով

ArmLur.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցությունից, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, Զինված ուժերի և իրավապահ մարմինների բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ:

Եվ ահա, աղբյուրիի ունեցած տեղեկություններով՝ առաջիկայում ՊՆ-ում պաշտոնանկություններ են սպասվում: Ըստ էության, կընտրվեն կոնկրետ պաշտոնատար անձինք, որոնք էլ կդառնան քավության նոխազ եւ «պատասխան» կտան վերջին շրջանում զինված ուժերում տիրող իրավիճակի մասով:

Այս պահին ձեռնպահ ենք մնում անուններ հրապարակելուց՝ գործընթացին չխանգարելու համար:


Էջմիածնի դպրոցներից մեկում ուրվական է շրջում