Ակնկալում եմ Հանրային հեռուստաընկերության պատշաճ արձագանքը. ֆեյսբուքյան էջում գրել է Ռուբեն Մելիքյանն՝ անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանին ուղղված Հ1-ի լրագրողի հարցին։
«ՔՊ գրասենյակի դիմաց Հ1-ի լրագրող Anush Muradyan-ի հարցը՝ Ալեն Սիմոնյանին (հեռարձակվել է ուղիղ եթերով).
«Վաղը Ռուբեն Մելիքյանը պատրաստվում է դիմում ներկայացնել ԿԸՀ, քաղաքացիական նախաձեռնությունը իրենք են ձևավորել և, ըստ էության, ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն են դառնալու, ինչ-որ տեղ աջակիցներն են դառնալու «Ոչ»-ի շտաբի ձևավորողը, «Ոչ» քարոզողը: Ինչպե՞ս եք սրան վերաբերում:
Սա նորմա՞լ է։ Այս հարցը լրագրողական էթիկայի սահմաններու՞մ է։ Լրագրողը (այն էլ Հանրայինի լրագրողը) իրավունք ունի՞ հարցի տեսքով քաղաքական գնահատականներ տալ անձամբ ինձ և մեր նախաձեռնությանը։
Համարում եմ սա անընդունելի և ակնկալում եմ Հանրային հեռուստաընկերության պատշաճ արձագանքը»,- գրել է Ռուբեն Մելիքյանը։
Էջմիածնի դպրոցներից մեկում ուրվական է շրջում
0Comments