Փաշինյանը կուլիսային «տորգ» է իրականացնում՝ Ղարաբաղի շրջանների հետ կապված. Տարասով

Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է, Փաշինյանը հասկանում է, որ գուցե հասարակությունը պատրաստ չէ
ալիև

ա

«Հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է, Փաշինյանը հասկանում է, որ գուցե հասարակությունը պատրաստ չէ այն սցենարին, որն ինքն ունի, հայաստանյան հասարակությունը գուցե պայթի»,- «168 Ժամի» հետ զրույցում ասել է ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով Մյունխենում Փաշինյան-Ալիև հրապարակային դեբատին: Տարասովը ենթադրել է, որ, եթե ներկայումս հանձնում են երկու շրջան՝ ինչ-որ բանի դիմաց, հայերը ոտքի կկանգնեն:

«Եթե Ալիևը հասկանալի լեզվով խոսում է սեփական ժողովրդի հետ, որ իրենք պայքարում են տարածքային ամբողջականության պահպանման և Ղարաբաղը՝ Ադրբեջանի կազմում տեսնելու համար, որի դեպքում ցանկացած կարգավիճակ, ինքնավարություն կարող են տալ, ադրբեջանցիների համար հասկանալի է, թե ինչ է իրենց ղեկավարն իրականացնում: Այլ հարց է՝ դա դո՞ւր է գալիս, թե՞ ոչ, այդ դիրքորոշումը հասկանալի է:

Անհասկանալի է այն, թե ինչ նկատի ունի Փաշինյանը՝ խոսելով ադրբեջանական շահերի մասին: Ցանկանում եմ նշել, որ Փաշինյանին բաժին է ընկել չափազանց հարուստ ժառանգություն, նա ցանկանում է նախկին նախագահներին ազատազրկել, իսկ նախկիններից ոչ ոք որևէ շրջան չի հանձնել, նրանք պահպանել են ստատուս-քվոն: Իսկ միակ գործիչը, ով հրապարակայնորեն խոսում է ադրբեջանական շահերի մասին, Փաշինյանն է, ինչը խոսում է այն մասին, որ նա պատրաստ է գնալ պայմանավորվածությունների: Փաշինյանը խոսում է միկրոհեղափոխությունների միջոցով միմյանց մոտենալու մասին, Ալիևն այդ խաղը խաղում է, բայց հրապարակայնորեն այլ բան է ասում»,- ասել է նա:

«Այս ամենը ես հասկանում եմ հետևյալ կերպ, որ Փաշինյանը կուլիսային «տորգ» է իրականացնում՝ շրջանների հետ կապված: Սա հաստատ կարող եմ ասել, չեմ կարող ասել միայն այն, թե քանի շրջանի մասին է խոսքը՝ Ղարաբաղի կարգավիճակի փոխարեն»,- հավելել է նա:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

Նյութի աղբյուրը՝ 168.am

 

Էջմիածնի դպրոցներից մեկում ուրվական է շրջում