Քաղաքականապես բուռն ժամանակահատված է սպասվում. Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հարցին՝ վարչապետը պատրաստվու՞մ է արձակուրդ վերցնել՝ հանրաքվեին մասնակցելու համար, Սիմոնյանն ասաց, որ այդպիսի որոշման մասին տեղեկացված չէ

ՔՊ կենտրոնական գրասենյակում ավարտվեց Իմ քայլը խմբակցության փակ նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս անգամ ևս վարչապետը չկանգնեց ու չզրուցեց լրագրողների հետ՝ պատասխանելով միայն մեկ հարցի: Նա նշեց, որ մասնակցելու է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին:

Հարցին՝ արդյո՞ք արձակուրդ է վերցնելու, նա չպատասխանեց՝ նստելով ավտոմեքենան և հեռանալով գրասենյակի մոտից:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ հանրաքվեի հարցով ինքն անձամբ որևէ անհանգստություն չունի, անգամ, եթե ոչ-ի շտաբ այդպես էլ չձևավորվի:

Նա ասաց, որ քաղաքականապես բուռն ժամանակահատված է սպասվում, վարչապետի մասնակցության ձևաչափն էլ դեռևս հստակեցված չէ:

Հարցին՝ վարչապետը պատրաստվու՞մ է արձակուրդ վերցնել՝ հանրաքվեին մասնակցելու համար, Սիմոնյանն ասաց, որ այդպիսի որոշման մասին տեղեկացված չէ:

Տեսանյութը՝ news.am-ի