Փաշինյանն անձամբ է առաջնորդելու հանրաքվեի քարոզարշավը

Այլ հարցերի վարչապետը չպատասխանեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին:

Այդ մասին այսօր` փետրվարի 17-ին, նա ասաց լրագրողի հարցին ի պատասխան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից դուրս գալու ժամանակ:

Այլ հարցերի վարչապետը չպատասխանեց:

Հիշեցնենք, որ այսօրվանից մեկնարկել է սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը:

Հանրաքվեն տեղի է ունենալու ապրիլի 5-ին: