ՍԱՂՄՈՍ ԼԴ (34) -ից
Աստվա՜ծ իմ, Աստվա՛ծ, ըստ Քո՛ արդարության դատաստաննե՛րըս տես, իրավո'ւնքս պահիր:
Թող որ չուրախանա՛ն թշնամիները իմ, իրենց սրտում չասեն՝ կապրեն անձերն իրենց, խորտակեցի՛նք սրան:
Պիտի ամաչե՛ն և ամոթների՛ մեջ մնան նրանք, որ չարությամբ իրենց խնդո՛ւմ էին վրաս, թող որ ամո՛թ հագնեն և անարգա՛նք հագնեն, որ մեծաբան խոսքով եկան՝ վրա՛ս ելան:
Պիտի ցնծա՜ն և պիտ ուրախանա՜ն նրանք, ովքեր որ կանգնեցին կո՛ղմն իմ արդարության:
Ովքեր խաղաղության կողմն են Քո ծառայի՝ պիտի ամենայն ժամ ասեն՝ մե՜ծ է Աստված:
Լեզուս պիտի պատմի արդարությունը Քո և ողջ օրը գո՜վքդ պիտի անեմ:
Մաքսիմ Ոսկանյանի փոխադրությամբ
0Comments