Հայտնաբերել այս օգտահաշվի տիրոջը և պարզել նրա քաղաքական կապերը․ Լևոն Քոչարյանի կոչը՝ ԱԱԾ-ին

Նման գրառումը Հայաստան-Արցախ հակասություն սադրելու փորձ է, որն ակնհայտ վտանգ է մեր ազգային անվտանգությանը

Հուսով եմ, որ կրկին երկակի ստանդարտի կիրառման ականատեսը չենք լինի։

Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

«Երեկ համացանցում հայտնվել է այս օգտատիրոջ գրառումը, որը լայնորեն տարածվում է սոցիալական ցանցերում: Նման գրառումը Հայաստան-Արցախ հակասություն սադրելու փորձ է, որն ակնհայտ վտանգ է մեր ազգային անվտանգությանը:

Կոչ եմ անում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությանը հայտնաբերել այս օգտահաշվի տիրոջը և պարզել նրա քաղաքական կապերը, նույն ջանասիրությամբ և արագությամբ, ինչպես դա արվել է նախորդ դեպքերում:

Հուսով եմ, որ կրկին անգամ ականատեսը չենք լինի երկակի ստանդարտի կիրառման:

Նման գրառում տարածողները կամա թե ակամա սերմանում են ազգամիջյան ատելություն` իրականացնելով մեր թշնամու ծրագիրը»,-նշել է նա: