Ադրբեջանի իշխանություններին պետք է հիշեցնել իրենց ահաբեկիչ և հայատյաց էությունը

Մարուքյանը կիսվել է ԵԽԽՎ-ում իր ելույթի տեսանյութով

Ադրբեջանի իշխանություններին բոլոր միջազգային հարթակներում պետք է հիշեցնել իրենց ահաբեկիչ և հայատյաց էությունը:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Նա նաև կիսվել է ԵԽԽՎ-ում իր ելույթի տեսանյութով։

Հիշեցնենք, որ երեկ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում պանելային քննարկում էր կազմակերպվել Լեռնային Ղարաբաղի թեմայով։ Քննարկման բանախոսներն էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։