Նարեկ Սամսոնյանը մեղադրյալի դատաիրավական կարգավիճակ չի կարող ունենալ. պաշտպան

Դատաիրավական կարգը հաղթահարված չէ

«Մենք մեր առարկություններով և փաստերով փաստեցինք, որ մեղադրանքի էությունը, բնույթը  հիմքերը չպարզաբանելու պայմաններում մեղադրանք առաջադրելու դատավարական կարգը չի  հաղթահարվել, հետևաբար նա որպես մեղադրյալ չէր կարող հարցաքննվել: Բնականաբար, մենք նաև ինքնաբացարկ հայտնեցինք քննիչին»,- լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՔԾ՝ մեղադրյալի կարգավիճակով հրավիրաված, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը:

Այսպիսով, Նարեկ Սամսոնյանը մեղադրյալի դատաիրավական կարգավիճակ չունի, թեև քննիչը փորձում էր ամեն կերպ այդ կարգավիճակին բնորոշ գործողություններ կատարել:

Նա նշեց, որ քննիչը պարտավոր է ինքնաբացարկի միջնորդությունը քննարկել, պաշտպանության իրավունքի խախտումը  վերացնել, որպեսզի հնարավոր լինի հաջորդական փուլերին անցնել:

«Քննիչը արհամարհեց և ոտնատակ տվեց հայոց քրեական դատավարության ամբողջ ընթացակարգը»,-ընդգծեց նա և հավելեց, որ իշխանությունները ՀՔԾ-ի  հետ կապված լուրջ անելիքներ ունեն, քանի որ  այստեղ օրենք գոյություն չունի: