Իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հրամանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տվել է ամերիկյան օբյեկտների և դրանց անձնակազմի վրա ավելի վաղ իրականացված հարձակումներին ի պատասխան, այս մասին, ըստ tert.am-ի, ասվում է Սպիտակ տան տարածած և ԱՄՆ Կոնգրեսին ուղղված ծառայողական գրառման մեջ:
«Նախագահը նախորդ ամիսների ընթացքում Իրանի և նրա կողմից աջակցվող մարտիկների` մերձարևելյան տարածաշրջանում ամերիկյան ուժերի և շահերի վրա հարձակումներին ի պատասխան է նման հրաման տվել»,- ընդգծել է ԱՄՆ վարչակազմը:
Հիշեցնենք, որ հունվարի սկզբին Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ-ի իրականացրած գործողությունների հետևանքով սպանվել է իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Սոլեյմանին երկրի դեսպանատների վրա հարձակումներ է նախապատրաստում:
0Comments