ԲՀԿ-ն որոշեց չմասնակցել հանրաքվեին. մանրամասներ քաղխորհրդի նիստից

Ասել են՝ գործընթացն իրավական չէ, իշխանությունը ցանկանում է սև-սպիտակի կռիվ տանել, ուստի նպատակահարմար չէ մտնել այդ պայքարի մեջ

«ԲՀԿ քաղխորհրդի երեկվա նիստը, որտեղ քննարկվել է սահմանադրական հանրաքվեին մասնակցության հարցը, մեր աղբյուրների վկայությամբ, անցել է սիրո և համերաշխության մթնոլորտում։ 

Ներկա պատգամավորներից և տարածքային կառույցների ներկայացուցիչներից և ոչ մեկը չի հակադրվել իշխող տեսակետին, որ գործընթացն իրավական չէ, իշխանությունը ցանկանում է սև-սպիտակի կռիվ տանել, ուստի նպատակահարմար չէ մտնել այդ պայքարի մեջ։

Ելույթ են ունեցել գրեթե բոլորը ու կարմի թելի պես տարել այդ գիծը, անգամ ամենաարմատական տրամադրվածություն ունեցողները։ 

Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն որոշեց չմասնակցել հանրաքվեին՝ չլինել ո՛չ «այո»-ի, ո՛չ «ոչ»-ի կողմում, ինչի մասին օրեր շարունակ գրում էր մամուլը, իսկ ԲՀԿ-ականները զայրանում էին, թե մի շտապեք»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: