Շարունակվում է ՀՀ ՊՆ պատվիրակության այցը Բելառուս

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Բելառուսի Հայրենական մեծ պատերազմի պատմության պետական թանգարան

Շարունակվում է ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Բելառուսի Հանրապետություն, հայտնում են ՊՆ լրատվական ծառայությունից»

Այցի շրջանակում փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելել է Բելառուսի Հայրենական մեծ պատերազմի պատմության պետական թանգարան, ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին:

Թանգարան այցելության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը պատվոգրեր է հանձնել «Հայ-մարտիկները Բելառուսի համար մղվող մարտերում 1941-1944թթ.» գրքի համահեղինակներին: