Քաղավիացիայի ղեկավարը պիտի բացատրի նման մոտեցման անընդունելի լինելը

Դա է նրա խնդիրը ու գործառույթը

Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը ասում ա, որ Ստեփանակերտի օդանավակայանի փակ լինելը քաղաքական հարց ա և Ադրբեջանը Արցախի օդային տարածքը փակել ա, մենք իրավունք չունենք իրագործել թռիչքներ։

Որպեսզի չկրկնի այլևս ադրբեջանական քարոզչական թեզերը ի ուրախություն իրանց, խորհուրդ տամ հետագայում հղում անել Արցախի բնակիչների Մարդու իրավունքների միջազգային կոնվենցիայով սահմանված ազատ տեղաշարժի իրավունքի խախտմանը Ադրբեջանի կողմից և քաղաքացիական ինքնաթիռներին խփելու սպառնալիքներին։ Քաղավիացիայի ղեկավարը պիտի դա հասցնի աշխարհին, մատչելի բացատրի գործընկերներին նման մոտեցման անընդունելի լինելը։

Դայա իրա խնդիրը ու գործառույթը»: