Ինչու՞ խորհուրդ չի տրվում թռիչքի ժամանակ թեյ կամ սուրճ խմել. բորտուղեկցորդուհու խորհուրդը

«Ջուրն ինքնաթիռում անտանելի է, և այն տարան, որից այն լցվում է, բառացիորեն երբեք չեն մաքրում»
կին

с

Հոնկոնգյան Cathay Pacific ավիաընկերության բորտուղեկցորդուհի Դերի Լինը պատմել է օդանավում տարբեր տեսակի ըմպելիքների օգտագործման վտանգների մասին:

Նրա խոսքով՝ առաջին հերթին ուղևորները պետք է հրաժարվեն ավիաչվերթի ժամանակ մատուցվող ջրից, քանի որ «այն այնքան էլ մաքուր չէ, ինչպես շատերը մտածում են», tert.am-ի փոխանցմամբ՝ ներկայացնում է Lenta.ru-ն

«Ջուրն ինքնաթիռում անտանելի է, և այն տարան, որից այն լցվում է, բառացիորեն երբեք չեն մաքրում»,- ասել է բորտուղեկցորդուհին՝ խորհուրդ տալով ուղևորներին շշալցված ջուր խնդրել բորտուղեկցորդներից:

Բացի այդ, Լինը խորհուրդ է տալիս ուղևորներին զերծ մնալ սուրճ կամ թեյ խմելուց թռիչքի ժամանակ, քանի որ դրանք պատրաստվում են նույն ջրով, որը կարող է մաքուր չլինել: