Այսօր Արցախում զոհված զինծառայողներից Տիգրան Մանվելյանը զորամասում խնդիրներ է ունեցել. մանրամասներ

Տիգրան Մանվելյանի երկու ավագ եղբայրները ևս ծառայել են Արցախում, նա կրտսեր եղբայրն էր

Tert.am-ի տեղեկություններով` Արցախում այսօր զոհված զինծառայողներից Տիգրան Մանվելի Մանվելյանը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանից էր, նրա մեկնել էր ծառայության մեկ տարի վեց ամիս առաջ:

Tert.am-ի տեղեկություններով՝ Տիգրան Մանվելյանը պարբերաբար դժգոհություն է հայտնել ծառայությունից, զորամասում խնդիրներ է ունեցել, ինչի մասին հայտնել է նաև մտերիմներին:

Նախօրեին Տիգրան Մանվելյանը բարձրացել է դիրքեր:

Տիգրան Մանվելյանի երկու ավագ եղբայրները ևս ծառայել են Արցախում, նա կրտսեր եղբայրն էր:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: