«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հանրաքվեի կազմակերպման հարցով դիմել է ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին:
Նա առաջարկել է հանրաքվեի ընթացքում ապահովել բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում:
Ըստ պատգամավորի՝ պետք է լինի նաև միաժամանակյա համացանցային հեռարձակում` ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի միջոցով։
0Comments