Գևորգ Պետրոսյանը՝ «Լուսավոր Հայաստանի» առաջարկը մերժելու մասին

Մենք որևէ պարտավորություն չունենք միանալու որևէ խմբակցության որևէ առաջարկի

Մենք որեւէ պարտավորություն չունենք միանալու որեւէ խմբակցության որեւէ առաջարկի: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու ԲՀԿ-ն չի միանում «Լուսավոր Հայաստանին», որպեսզի հնարավոր լինի սահմանադրական փոփոխությունների նախագիծը վիճարկել ՍԴ-ում:

«Մենք որեւէ մեկին միանալու խնդիր լունենք: Նախ ես չեմ տեսել ԼՀԿ-ի կողմից պաշտոնական տեսք ստացած առաջարկ: Ես դրան ծանոթանում եմ լրատվամիջոցների հետ շփումներից:

Երկրորդ, մենք որեւէ պարտավորություն չունենք միանալու որեւէ խմբակցության որեւէ առաջարկի: Աստեղ կա մի խնդիր, որ հարցը քննում է մի մարմին, եւ այդ հարցը վերաբերում է հենց այդ մարմնի գործունեությանը: