Պետք չէ նրան սնուցման աղբյուր տալ. Արթուր Ղազինյանը՝ Փաշինյանի մասին

Միավորված «ոչ»-ի ճամբարը մեծագույն նվեր կլինի Փաշինյանին, քանի որ նա կթափի սեփական պոպուլիզմի մեծագույն կուտակված չափաբաժինն այդ ճամբարի վրա

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

««ՀաՄրաքվե»

Դատելով հանրաքվեի վերաբերյալ վարչապետի վերջին գրառումից` արդեն նշմարվում է «Ո՛չ» ի պիտակավորման PR- ստրատեգիան: Այն է. «Ո՛վ ասի «Ո՛չ»՝ կոռուպցիոներ է»: Փաստորեն, ռահվիրաները չկան, բայց ճամբարները մնում են: Հեղափոխության ներխոհանոցային պայմաններն այլ բան են, իսկ կառավարության հեղափոխական ծրագրերի կասկածելի որակը մեկ այլ բան:

Եթերով ու ելույթներով վարչապետն առաջարկում է ՍԴ դատավորների կենսաթոշակը կազմակերպել եվրասիական չափանիշներին համապատասխան: Բայց գործնականում, ինչպես պարզվեց, նույնիսկ համեմատաբար թանկ կենսաթոշակը ոչինչ էր մեր սպասումներին՝ կլինի ավելի թանկ «ՀԱՄՐԱՔՎԵ»:

Ասում եք «Ո՛Չ»-ի միավորված ճակատ՞ . Թերևս:

Սակայն ցանցային , ապակենտրոնացած և նույն էնտուզիազմով. «Բոյկոտ» և «Ո՛չ» մեթոդը նույնպես արդյունավետ է:

Եթե վարչապետը որոշել է, որ դեմ արտահայտվող հայ մարդիկ կոռուպցիոներներ են, ապա ընդունեք ծայրահեղական մարտահրավերն առայժմ քմծիծաղով, իսկ հետո կա՛մ «բոյկոտի», կա՛մ «Ոչ»-ի տեսքով գործողությամբ: Այլ ճիշտ ֆորմուլա չկա: Միավորված «ոչ»-ի ճամբարը մեծագույն նվեր կլինի Փաշինյանին, քանի որ նա կթափի սեփական պոպուլիզմի մեծագույն կուտակված չափաբաժինն այդ ճամբարի վրա: Նա այդ ամենը կտեղավորի իր երանելի թացի ու չորի մեջ՝ ամեն բան մատուցելով «ժողովրդի թշնամի» սկուտեղի վրա:

Պետք չէ նրան սնուցման աղբյուր տալ : Աշխատե՛նք ցանցային: Մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է ընտրել իր սեփական «Ոչ»-ի կամ «Բոյկոտի» մարտավարությունը՝ սկզբունքայնության հիմնավորումներով: «Ո՛չ»-ի և «բոյկոտի» շարժառիթները և սկզբունքային հիմքերը կարող են տարբեր լինել:

Օգտագործե՛նք այդ հիմքերը տարբերակված կերպով, յուրաքանչյուրը աշխատելով իր հանրույթի և աջակիցների հետ հիմնավորելով այս երևույթի իրավական անթույլատրելիությունը և վտանգները»: