Համա թե թանկարժեք տղա է մեր ՍԴ նախագահը...

3.5 միլիարդ դրամ (ասում են՝ այդքան է հանրաքվեի գինը) Հրայր Թովմասյանից ազատվելու համար

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. 

«Թանկարժեք տղան...

Մանուկ տարիներից մի ֆիլմ եմ հիշում՝ <<Թանկարժեք տղան>>...
Բայց էս դեպքում սա ֆիլմ չէ, այլ դառը իրականություն...
Եվրոպական ֆուտբոլային աստղերից քանի-քանիսը, տասնյակ տարիներ օրնիբուն քրտնած վազելով, կերազեին այսպիսի տրանսֆերի արժանանալ:
Ի՞նչ Մեսսի, ի՞նչ Նեյմար, կամ ի՞նչ Զլատան, եթե կա Հրայր Թովմասյան...
3.5 միլիարդ դրամ (ասում են՝ այդքան է հանրաքվեի գինը) Հրայր Թովմասյանից ազատվելու համար:
Դուք պատկերացնում ե՞ք, թե այս գումարով աղետի գոտու տնակներում ապրող քանի ընտանիք կապահովվեր արժանապատիվ կացարանով, կամ քանի զոհված կամ վիրավոր ազատամարտիկի ընտանիքի խնդիրներ կլուծվեին...
Հարյուրավոր այլ գերակա խնդիրներ կարելի էր լուծել:
Իսկ հիմա այդ գումարները ծախսվելու են միայն մեկ բանի համար, այն է՝ ազատվել Հրայր Թովմասյանից:
Համա թե թանկարժեք տղա է մեր ՍԴ նախագահը...»