«Ժողովրդի» պահանջով լինելու է հանրաքվե, ինչի համար ծախսվելու է մոտ 7.000.000 ԱՄՆ դոլար

Այսինքն՝ վերջին 2 տարվա ընթացքում «Ժողովուրդը» պահանջել է մոտ 50 միլիոն ԱՄՆ դոլարի ծախս

Արա Վարդանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«1."Ժողովրդի" պահանջով գնվել է 2 զրահապատ մեքենա վարչապետի համար- մոտ 1.000.000 USD
2. "Ժողովրդի" պահանջով կատարվում է աննպատակ այց ԱՄՆ և վարձակալվում է ինքնաթիռ - 350.000 USD
3. "Ժողովրդի" պահանջով բաժանվում են պարգևատրումներ - 40.000.000 USD
4. "Ժողովրդի" պահանջով լինելու է հանրաքվե - մոտ 7.000.000 USD

Այսինքն վերջին 2 տարվա ընթացքում "ժողովուրդը" պահանջել է մոտ 50 միլիոն ԱՄՆ դոլարի ծախս։

Լսեք, հերիք է ժողովրդի անվան տակ ձեր կայֆերը անեք, հերիք է ժողովրդի անվան տակ ձեր մանկական երազանքները իրականացնեք, հերիք է ժողովրդի անվան տակ ձեզ այդ ամենը չթուլատրողներին վարկաբեկեք և շինծու գործեր սարքեք, ՀԵՐԻՔ Է։ 
Հիշեք, հենց այդ նույն ժողովուրդն է բերելու իշխանության այն մարդու ով բառացի խոսք կտա, որ բոլորիտ բանտարկելու է շատ երկար ժամանակով։ Գիտե՞ք ինչու, որտև դուք գնացել եք ամենաստոր քայլին, խաբել եք հենց այդ ժողովրդին։ Փոխհատուցման պահը մոտենում է, վայելեք...»,– գրել է նա։