Նախագահը մերժեց մասնագիտական հանրության` 130-ից ավելի իրավաբանների ու իրավապաշտպանների կոչը

Արձանագրում եմ, որ նախագահը հնարավորություն ուներ մասնակիցը չդառնալու այս հակապետական գործընթացին (չդնելով իր ստորագրությունը), սակայն նա սեփական ստորագրությամբ ընտրեց վատագույն տարբերակը

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը գրառում է կատարել` անդրադառնալով Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ապրիլի 5-ին նշանակելու մասին Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի կողմից հրամանագրի ստորագրմանը:

«Արձանագրում եմ, որ հանրության կարծիքը կարևորող նախագահը մերժեց մասնագիտական հանրության (130-ից ավելի իրավաբան ու իրավապաշտպան) կոչը, որն ընդամենը պահանջում էր չստորագրել այդ որոշումն ու չնշանակել հանրաքվե:

Հիշեցնեմ, որ նախագահի կողմից չստորագրելը չէր առաջացնում իրավական հետևանք, այսինքն` չստորագրելու դեպքում էլ հանրաքվեն կնշանավեր իրավունքի ուժով: Նկատեմ, որ նախագահն ուներ բազմաթիվ տարբերակներ, որոնցից վատագույնն այդ հակապետական փոփոխությունների ստորագրումն էր:

Արձանագրում եմ, որ նախագահը հնարավորություն ուներ մասնակիցը չդառնալու այս հակապետական գործընթացին (չդնելով իր ստորագրությունը), սակայն նա սեփական ստորագրությամբ ընտրեց վատագույն տարբերակը»: