Նրբահամ խմորեղեն, որն արժե փորձել

Համեղ ժամանց
տորթ

Բաղադրիչեր

Խմորի համար՝

1. Ալյուր – 1 բաժակ

2. Խտացրած կաթ – 1 բանկա

3. Ձու – 2 հատ

4. Փխրեցուցիչ – 0.5 -1 թ/գ

5. Աղ – 1 պտղունց

6. Սոդա

Կրեմի համար՝

1. Եփած խտացրած կաթ – 250 մլ

2. Թթվասեր – 250 մլ

Պատրաստման եղանակը

1. Խմորը պատրաստելու համար ձվերը հարել խտացրած կաթի հետ, ավելացնել ալյուրը, փխրեցուցիչը և սոդան: Խառնել:

2. Թխել 5 շերտ 180 աստիճան ջեռոցում, 5 րոպեի ընթացքում:

3. Կրեմի համար թթվասերը խառնել եփած խտացրած կաթի հետ:

4. Տորթի շերտերը պատել կրեմով:

5. Զարդարել ըստ ցանկության:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Նյութի աղբյուրը՝ 168.am