Թքած ունեն ոստիկանները, քնած են բոլոր հնարավոր համարները... Օրենք է ընդունվել, հա՞...

օգտատերը դիմել է ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին

Ֆեյսբուքյան օգտատեր Կիմի Գալստյանը ահազանգում է․

Ես չեմ ապրելու էս հիվանդ երկրում։ Հա, ես զզվում եմ էս երկրից։ Ես չեմ ապրելու մի երկրում, որտեղ ամեն օր սթրեսի մեջ եմ լինելու, որտեղ մի ոչնչություն կարող ա հավաքի նորածին ձագերին ու պահի փակ ճամպրուկի մեջ էն դեպքում, երբ խեղդվելուց աչքիդ դեմը լացում են էդ շները... Բա թե՝ իմնեն, ինչ կուզեմ կանեմ, ծախում եմ... Ու ես ու իմ նման առողջ մտածողները ոչ մի բան չենք կարողանում անել ի վերջո... Շատ փորձելուց հետո...Հավաքում ա ճամպրուկը, գնում... Հանգիստ խղճով... Թքած ունեն ոստիկանները, քնած են բոլոր հնարավոր համարները... Օրենք է ընդունվել, հա՞...
Էս մարդն ու իրա նմանները հանգիստ կքնեն... Մենք հաստատ չէ...
Քեզ գցեն փակ ճամպրուկի մեջ, սատկես։

Հրապարակված լուսանկարներին կից  օգտատերը դիմել է ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին և Երևանի քաղաքապետարանին: