Ո՞ր ապրանքատեսակներն են թանկացել

2020 թվականի հունվարին՝ դեկտեմբերի համեմատ, մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 14.9 տոկոս

2020 թվականի հունվարին դեկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 3.1 տոկոս գնաճ, ինչին մեծապես նպաստել են մրգի և բանջարեղենի՝ համապատասխանաբար 10.4 տոկոս և 17.6 տոկոս գնաճերը:

Բանջարեղենի ապրանքախմբում1 2020 թվականի հունվարին 2019 թվականի հունվարի համեմատ արձանագրվել է 4.4 տոկոս գնանկում, իսկ 2019 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 17.6 տոկոս գնաճ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2020 թվականի հունվարին 2019 թվականի դեկտեմբերի համեմատ բանջարեղենի գներն աճել են 10.6-33.9 տոկոսով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վաղարշապատում:

Մայրաքաղաքում բանջարեղենի գներն աճել են 14.6 տոկոսով:

2020 թվականի հունվարին 2019 թվականի հունվարի համեմատ արձանագրվել է 0.9 տոկոս, իսկ 2019 թվականի դեկտեմբերի համեմատ՝ 10.4 տոկոս գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2020 թվականի հունվարին 2019 թվականի դեկտեմբերի համեմատ մրգի գներն աճել են 5.1-17.9 տոկոսով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վաղարշապատում:

Մայրաքաղաքում մրգի գների մակարդակն աճել է 10.8 տոկոսով:

2020 թվականի հունվարին դեկտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 14.9 տոկոս: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.08 տոկոս տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի աճին 1.4 տոկոսային կետով:

2020 թվականի հունվարին 2019 թվականի դեկտեմբերի համեմատ հացաբուլկեղենի և ձավարեղենի, ոչ ալկոհոլային խմիչքի, սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբերում արձանագրվել է 0.1 տոկոս, ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների 0.4 տոկոս գնաճ: