Դատախազությունը բողոքարկել է Կարեն Խաչատրյանին ազատ արձակելու որոշումը

Գրավի չափ էր սահմանվել 20 մլն ՀՀ դրամը, որը վճարելուց հետո Խաչատրյանն ազատ էր արձակվել

ՀՀ դատախազությունը բողոքարկել է ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության նախկին պետ Կարեն Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշումը։ Այս մասին Live24.am-ին հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ հունվարի 22-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Կարեն Խաչատրյանի կալանավորման ժամկետը երկարացնելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը ու միաժամանակ բավարարել նաեւ պաշտպանական կողմի միջնորդությունն թույլատրելի համարել ու գրավի կիրառումը։

Գրավի չափ էր սահմանվել 20 մլն ՀՀ դրամը, որը վճարելուց հետո Խաչատրյանն ազատ է արձակվել։