ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter սոցիալական կայքի իր էջում ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի` Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին ծաղրող տեսանյութ է հրապարակել:
«Նենսի Փելոսիի կողմից պատառոտված հզոր ամերիկյան պատմություններ» խորագրով տեսանյութը Թրամփի` Կոնգրեսում ունեցած ելույթից է մոնտաժվել: Զինվորականներին և երկրի հերոսներին դիմելու պահերն ուղեկցվում են տեսարանով, որտեղ խոսնակը պատռում է նախագահի ելույթի տեքստը, հայտնում է tert.am-ը:
Հիշեցնենք, որ Թրամփի` Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի ամբիոնից ամենամյա ուղերձով հանդես գալու արարողությանը նրա և Փելոսիի միջև միջադեպ էր տեղի ունեցել:
Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ Թրամփը մտել էր դահլիճ, բարձրացել ամբիոն և ելույթի տեքստը փոխանցել իր հետևում գտնվող Փելոսիին ու փոխնախագահ Մայք Փենսին:
Երբ Փելոսին ձեռքն առաջ էր մեկնել նախագահին բարևելու համար, երկրի ղեկավարը դեմքի դժգոհ արտահայտությամբ մեջքով էր շրջվել կնոջը: Թրամփի քայլից ապշած Փելոսին նյարդային ժպտացել էր և ի պատասխան հրապարակավ պատռել նրա ելույթի տեքստը:
Ավելի ուշ խոսնակը պատմել է իր այդ քայլին գնալու պատճառի մասին` նշելով, որ Թրամփի ելույթը խայտառակություն էր, քանի որ դրանում շատ սուտ կար:
«Նա ոչնչացրեց ճշմարտությունը, այդ պատճառով էլ պատռեցի նրա ելույթի տեքստը»,- հայտարարել է Փելոսին:
![]()
Donald J. Trump✔@realDonaldTrump
0Comments