ԲՀԿ-ն «ճակատագրական» պահին լքեց խրամատը

Նրանք զուսպ էին իշխանություններին քննադատելու հարցում  

Երեկ թոհուբոհի մեջ աննկատ չմնաց ԲՀԿ-ականների խորամանկ տրյուկը։ Նրանք, ի տարբերություն ԼՀԿ-ի, բավականին զուսպ էին իշխանություններին քննադատելու հարցում, եւ երբ եկավ ելույթների պահը, ԱԺ դահլիճում մարդ չմնաց՝ գնացին Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման, իսկ երբ վերադարձան, ելույթների հերթագրումն ավարտվել էր։

Հարցրինք, թե ինչու այդ «ճակատագրական» պահին լքեցին խրամատը, սակայն ո՛չ Միքայել Մելքումյանը, ո՛չ Իվետա Տոնոյանը հստակ պատասխան չտվեցին, ասացին միայն, որ շատ կարեւոր հանդիպում ունեին։

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։