Հրայր Թովմասյանը՝ վարչապե՞տ

Իշխանական կուլիսներում սկսել են մտահոգվել իրենց իսկ «եփած բորշչից»

«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում սկսել են մտահոգվել իրենց իսկ «եփած բորշչից»: «Իմ քայլի» հեղինակած նախագծով, ըստ որի, պետք է հանրաքվեով կարողանան չեզոքացնել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, եւի ՍԴ-ն իրենցով անել, միայն առաջին հայացքից է իմքայլականների համար այդքան բաղձալի:

«Իրավունքի» տեղեկություններով՝ նույն «Իմ քայլի» շարքերում կան մտահոգություններ, որ այս սցենարը «հորով-մորով» անելու դեպքում իրենք քաղաքականություն են վերադարձնում Հ. Թովմասյանին, ինչպես դա եղավ Ռոբերտ Քոչարյանի դեպքում:
Ավելին՝ նույնիսկ տեսակետներ կան, որ Հրայր Թովմասյանի վարկանիշի աննախադեպ աճը կարող է նրան հնարավոր խորհրարանական արտահերթ ընտրություններից հետո դարձնել ընդհուպ վարչապետ»: