Չենք հասցրել քննարկել ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարությունը. Լիլիթ Մակունց

Համազեկուցողների հայտարարությունը եղել է այն պահին, երբ ԱԺ լիագումար նիստ էր ընթանում, դրա համար Իմ քայլը խմբակցությունը դեռ չի հասցրել քննարկել այն

Համազեկուցողների հայտարարությունը եղել է այն պահին, երբ ԱԺ լիագումար նիստ էր ընթանում, դրա համար Իմ քայլը խմբակցությունը դեռ չի հասցրել քննարկել այն: Մենք կքննարկենք, հանրությանը տեղյակ կպահենք, թե ինչ ենք անելու: Սահմանադրության փոփոխությունների հարցը հանրաքվեի դնելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Լիլիթ Մակունցը:

Մակունցը նաև հայտնեց, որ ընդունված նախագիծը չի ուղարկվելու Սահմանադրական դատարան, այն ուղարկվելու է ՀՀ նախագահին՝ ստորագրության համար:

Ժամկետների մասով Լիլիթ Մակունցն ասաց, որ նախագահը մինչև ապրիլի 5-ը ժամանակ ունի: