Բոլոր սևերը, որոնց ցուցակը հաստատում է վարչապետը, ենթակա են ոչնչացման. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այս պարագայում, երբ ՍԴ–ին հանում ենք դուրս, չկա որեւէ օղակ, որեւէ մարմին, որը կարող է հետ պահել այս գործընթացից

Հայտնվում ենք մի իրավիճակում, երբ ԱԺ–ի մեծամասնության բերած նախագիծը կարող է միանգամից գնալ հանրաքվեի` առանց ստուգելու դրա սահմանադրականությունը. ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը։

«Սահմանադրությամբ հաստատված է, որ ամեն ոք ունի կյանքի իրավունք, մեր գործընկերները կարող էին դա փոխել, ենթադրենք, այսպես՝ բոլոր սեւերը, որոնց ցուցակը հաստատում է ՀՀ վարչապետը, ենթակա են ոչնչացման, այս ընթացակարոգով կարող են:

Այս պարագայում, երբ ՍԴ–ին հանում ենք դուրս, չկա որեւէ օղակ, որեւէ մարմին, որը կարող է հետ պահել այս գործընթացից, չկա որեւէ մարմին, որը կարող է փոխզսպել այս պարագայում Սահմանադրության նման հակասահմանադրական փոփոխությունները։ Իրավական երկիր չի կարելի կառուցել օրենքների խախտմամբ եւ սահմանադրության ոտնահարմամբ, եւ հենց սրանով են զբաղված մեր գործընկերները։ Հիմա փաստացի արվում է այն, ինչում մեր գործընկերները մեղադրում են Հրայր Թովմասյանին, որ նա պահպանելով օրենքի տառը՝ խախտել է օրենքի եւ Սահմանադրության ոգին»։