Թերթերի գլխավոր խմբագիրների հետ հանդիպմանը ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել է ակտիվ քաղաքականությամբ զբաղվելու մասին:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, խոսելով այդ մասին և պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Վանեցյանը կարող է հակակշիռ լինել իշխանությանը, ասաց, որ պետք է հրապարակում նրա կողքը 150 հազար մարդ տեսնելուց ու նրա խոսքը լսելուց հետո խոսել հնարավորությունների մասին. «Երբ 100-150 հոգի լինեն, այդ հարցը կքննարկենք»:
Գրիգորյանը խոսեց նաև Իմ քայլը խմբակցության պատգամավորների ետ կանչած նախագծերի մասին՝ հայտարարելով, որ հարցը տեխնիկական է. «Կարծում եմ, որ այսօրվա ընթացքում տեխնիկական հարցը կլուծվի»:
0Comments