Կառավարության նիստի օրակարգում 32 հարց է. ՈՒՂԻՂ

Հարցերից 27-ը չզեկուցվող է, մեկը՝ գաղտնի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ փետրվարի 6-ին, անցկացնում է այս տարվա երրորդ նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 32 հարց, որից 27-ը՝ չզեկուցվող, մեկը գաղտնի:

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

- Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ազգային զեկույցին (հաշվետու ժամանակաշրջան 2015-2018 թթ.) հավանություն տալու մասին,

- Ներդրումային ծրագրի շրջանակներում «ՀԱԿՈԲՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին,

- «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին,

- Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Ջորդի Ջոաո Մոնրոյ Արարատին և Արթուր Գեղամի Դանիելյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին,

- 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց կողմից զբաղեցված բնակելի տարածքները սեփականաշնորհելու մասին,

- Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ագարակի համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու և անցկացնելու մասին եւ այլ հարցեր: