Երևանի կենդանաբանական այգում պահվող ուղտերից մեկն անկել է

Կենդանու անկման հստակ պատճառները դեռևս անհայտ են

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տվյալներով Երևանի կենդանաբանական այգում պահվող ուղտերից մեկն անկել է: Կենդանու անկման հստակ պատճառները դեռևս անհայտ են: 

Նշենք, որ երկսապատավոր երկու ուղտերը (Camelus bactrianus) Երևանի կենդանաբանական այգու հնաբնակներից են: Ներկայումս տեսակը IUCN չափանիշների համապատասխան գտնվում է Կրիտիկական վիճակում (CR) և հանդիպում է միայն Ասիայի երկու երկրներում՝ Չինաստանում և Մոնղոլիայում:

Շատ քիչ քանակությամբ ապրում են նաև Ռուսաստանում: Վայրի վիճակում հազվադեպ է հանդիպում և պաշտպանության տակ է առնված։ 

Վերջին երկու ամսվա ընթացքում Երևանի կենդանաբանական այգում ևս մի քանի տեսակ կենդանիներ են անկել՝ խոճկորներ, փասիան, մողես:

Այս մասին ԵԿԱ պաշտոնական կայքէջում որևէ տեղեկատվություն առկա չէ։

Հիշեցնենք նաև, որ 2019թ.-ի նոյեմբեր ամսին Երևանի կենդանաբանական այգու ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Վլադիմիր Սիմոնյանը: