Անշուշտ կիմանաք. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Քայլիր Ինձ հետ, Ես քեզ ամեն բան կսովորեցնեմ, լսիր Ինձ, և Ես Կխոսեմ

Հիսուս

Փետրվարի 5

Քայլիր Ինձ հետ: Ես քեզ ամեն բան կսովորեցնեմ: Լսիր Ինձ, և Ես Կխոսեմ: Մի դադարիր հանդիպել Ինձ՝ ի հակառակ ընդդիմության ու արգելքի, ի հակառակ այն օրերի, երբ ոչ  մի ձայն չի հասնում քեզ, երբ չկան մտերմիկ ու սրտառուչ զրույցներ:

Երբ անդադար քայլես ինձ հետ և այդ դարձնես քո կյանքի սովորությունը, այդ ժամանակ, իրոք, հրաշալի ձևով կհայտնեմ քեզ Իմ Կամքը: Դու շատ ավելի որոշակի իմացություն կունենաս ներկայի մասին և ապագայի: Այդ կլինի վարձատրությունը՝ կանոնավոր կերպով Ինձ մոտենալու և Ինձ հանդիպելու քո սովորության:

Կյանքը մի դպրոց է: Բազում ուսուցիչներ կան: Ամեն մեկին չէ, որ Ես անձամբ կամ անհատապես եմ մոտենում: Բացարձակապես հավատա, որ կյանքի խնդիրներն ու դժվարությունները շատ ավելի արդյունավետ ու հստակ կբացատրվեն Իմ կողմից, քան թե մեկ ուրիշի: