Ռուսաստանում ուշիուշով հետևում են . հանձնարարվել է կանխատեսել Հայաստանում ներքաղաքական զարգացումների սցենարները

Ռուսական շրջանակները փորձում են հստակ գնահատել ՀՀ արտաքին ու ներքին վեկտորների իրական հասցեատերերին

«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, ռուսական ուժային կառույցներին կից աշխատող վերլուծական կետրոններում հանձնարարություն է իջեցվել առավել հանգամանալից հետեւել հայաստանյան քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումներին եւ կանխատեսել ՀՀ-ում առաջիկա 2-3 ամսվա հնարավոր ներքաղաքական զարգացումների սցենարները, ինչպես նաեւ այդ սցենարներին համապատասխան հնարավոր ներքաղաքական զարգացումներն ու վերադասավորումները: 

Ռուսական շրջանակները փորձում են հստակ գնահատել ՀՀ արտաքին ու ներքին վեկտորների իրական հասցեատերերին եւ, ըստ այդմ, համապատասխան վերլուծություններ եւ եզրակացություններ անել: 

Մոսկովյան մեր աղբյուրների փոխանցմամբ, հանձնարարություն է իջեցվել նաեւ ուսումնասիրել տարածաշրջանի վրա այդ զարգացումների հնարավոր ազդեցությունը՝ հաշվի առնելով հատկապես Արցախում սպասվող ընտրություններն ու Իրանում տեղի ունեցած աշխարհաքաղաքական գործընթացների ռիսկերը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում