Ոստիկանությունը վերադարձրեց Հայրապետյանի մեքենաները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆեյսբուքյան էջում այդ մասին գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը

ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի մեքենաները վերադարձվեցին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը քրեական ոստիկանության դիմակավորված ծառայողների կողմից բերման էր ենթարկվել, որի ընթացքում, ինչպես հայտնել էր պաշտպան Ամրամ Մակինյանը, բռնագրավվել էին նաև վերջինիս 2 մեքենաները:

Տեսանյութը՝ tert.am-ի