«Թավիշը» դարձել է փուշ, որը ծակում է Նիկոլի իշխանությանը

Մեկ նախադասությամբ ասած՝ ոչ թե վերկաց և քայլիր, այլ հանգիստ նստի տեղդ, Նիկո՛լ

Վերջիվերջո, ինչի՞ մասին են ԵԽԽՎ համազեկուցողների և Վենետիկի Հանձնաժողովի նախագահի հայտարարությունները։
Մեկ նախադասությամբ ասած՝ ոչ թե վերկաց և քայլիր, այլ հանգիստ նստի տեղդ, Նիկո՛լ:

Իրականում հերթական արհեստական փորձն ազատվելու անկախ և անաչառ Սահմանադրական դատարանից միջազգային քաղաքական և մասնագիտական հարթակներում ևս չընկալված է։

Վնասելով երկրի հեղինակությանը և կասկածի տակ դնելով երկրում իրավականության գոյությունը Նիկոլը մեղադրում էր բոլորին երկրում կատարվողն արտահանելու մեջ։ Հիմա, արդեն դրա կարիքն էլ է վերացել։ Քանի, որ Նիկոլի արած արտահայտությունները (էջում տեղադրած նյութերը) ու իր ցանկությամբ գրված օրենքներն ավելի խոսուն են քան ցանկացած պատկերավոր ներկայացում։

Իրականում «թավիշը» այլևս չի ընկալվում ոչ ներսում, ոչ միջազգային շրջանակներում։

Եվ այդ «թավիշը» դարձել է փուշ, որը ծակում է Նիկոլի իշխանությանը թե ներսում և թե դրսում։

Հ.Գ Երևի այս ամենի մեկնաբանությունն էլ Ռուբինյանի ու Մակունցի սրտով կլինի։
 

Աննա Մկրտչյան
Առաջինը Հայաստան նախաձեռնության համահիմնադիր,
իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար