ՍԴ փոխնախագահը Ստրասբուրգում է

Ալվինա Գյուլումյանն այցելել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Լինոս Ալեքսանդր Սիցիլիանոսի հրավերով

ՀՀ Սահմանադրական դատարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից․ 

«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ԱՅՑԸ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Լինոս Ալեքսանդր Սիցիլիանոսի հրավերով Սահմանադրական դատարանի փոխնախագահ տիկին Ալվինա Գյուլումյանը ս.թ. հունվարի 31-ին Ստրասբուրգում մասնակցեց նոր դատական տարվա մեկնարկին նվիրված միջոցառումներին, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 70-ամյակին նվիրված սեմինար-քննարկմանը և ՄԻԵԴ-ի հանդիսավոր նիստին:

Միջոցառումներին մասնակցում էին ԵՄ և ԵԽ անդամ տարբեր երկրների բարձր դատարանների, պետական, տեղական իշխանությունների և միջազգային տարբեր ատյանների ներկայացուցիչներ, ինչպես նաև իրավաբան-գիտնականներ:

Հանդիսավոր արարողության ժամանակ ներկաներին ողջույնի խոսքով դիմեց ՄԻԵԴ-ի նախագահ պարոն Լինոս Ալեքսանդր Սիցիլիանոսը և Իռլանդիայի Հանրապետության գերագույն դատարանի նախագահ պարոն Ֆրանկ Կլարկը»: