Թերահավատ եմ, որ խորհրդարանական մեծամասնությունը կհետևի այս հորդորին

Շուտով Վենետիկից և Ստրասբուրգից ականատես կլինենք ավելի կոշտ հայտարարությունների

Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղարը հաստատեց, որ երկրի քաղաքական իշխանությունների վերջին հայտարարությունները և գործողությունները չեն համապատասխանում սահմանադրական դատարանի դատավորների վաղակետ կենսաթոշակի վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի որդեգրած մոտեցումներին։
Սա նաև ուղղակի ազդակ է «Իմ քայլը» խմբակցությանը ձեռնպահ մնալու շրջանառության մեջ դրված հակասահմանադրական նախագծին հետագա ընթացք տալուց։ 
Այնուամենայնիվ թերահավատ եմ, որ խորհրդարանական մեծամասնությունը կհետևի այս հորդորին, ուստի շուտով Վենետիկից և Ստրասբուրգից ականատես կլինենք ավելի կոշտ հայտարարությունների»։