Ռուստամ Բադասյանն աշխատանքային այցելություն կկատարի Հաագա

Այցելության ընթացքում նախարար Բադասյանը հանդիպում կունենա Նիդերլանդների արդարադատության և անվտանգության նախարար Ֆերդինանդ Խրապենհաուսի հետ

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը փետրվարի 4-7-ը աշխատանքային այցելություն կկատարի Հաագա: Այս մասին հայտնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան  էջում:

Այցելության ընթացքում նախարար Բադասյանը հանդիպում կունենա Նիդերլանդների արդարադատության և անվտանգության նախարար Ֆերդինանդ Խրապենհաուսի հետ:

Նախատեսված են Ռուստամ Բադասյանի հանդիպումները Եվրաջասթի տնօրեն Լադիսլավ Համրանի և Եվրապոլի գործադիր տնօրեն Քաթերին դը Բոլի հետ:

Նախարար Բադասյանը կհյուրընկալվի Խաղաղության պալատում, ուր հանդիպում կունենա Արդարադատության միջազգային դատարանի գլխավոր քարտուղար Ֆիլիպ Գոտյեի հետ:

Հաագայում Ռուստամ Բադասյանը՝ Նիդերլանդների հելսինկյան կոմիտեի կենտրոնակայանում դատաիրավական բարեփոխումների փորձի մասին քննարկում ունենա ոլորտի հեղինակավոր փորձագետների հետ: