Ընտրել եմ դեղին գույնը՝ ի նշան արևի, ջերմության ու պայծառության. լուսանկարներ

Գունեղ կտավը մարտի 15-ին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում տեղի ունեցող բարեգործական գալա ընթրիքի ժամանակ հանվելու է աճուրդի

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Տերյան մշակութային կենտրոնի ստեղծած «Աստված օգնական բոլոր երեխաներին» խորագրով ապակենկարն է, որը գունազարդելու առաջին գույնը ինձ էր վստահված։ Ընտրել եմ դեղին գույնը՝ ի նշան արևի, ջերմության ու պայծառության։

Ապակենկարը շարունակելու են գունազարդել քաղցկեղ ունեցող մեր բալիկները և գունեղ կտավը մարտի 15-ին ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում տեղի ունեցող բարեգործական գալա ընթրիքի ժամանակ հանվելու է աճուրդի։

Ամբողջ հաույթը փոխանցվելու է «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամին` քաղցկեղ ունեցող երեխաների և դեռահասների բուժումը հոգալու համար»։