Բանակում գործող մաֆիան գործում էր հետևյալ սկզբունքով. սկանդալային գրառում

Անհրաժեշտություն է փոխել խաղի կանոնները, միայն թե դա գին ունի, որը պետք է վճարել

Թեհմինե Ենոքյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Բանակում գործող մաֆիան գործում էր հետևյալ սկզբունքով, նախ սպանողին կանչում են տեղեկանում, թե որքան կարա վճարի գործը կոծկելու ծառայության դիմաց։

Երբ արդեն հստակ պայմանավորվածություն կա գնի և "ինքնասպանության" սցենարի շուրջ, սպանվածի հարազատները նոր իմանում են եղելությունը։

Հիմա Տոնոյանն այս անգամ խախտեց նախապես մշակած սցենարը' թե որքան հեռու կգնա նախարարը, չգիտեմ, բայց բանակային մաֆիայի դեմ դուրս գալը բավականին վտանգավոր է։

Սա ուղակի անհրաժեշտություն է փոխել խաղի կանոնները, միայն թե դա գին ունի, որը պետք է վճարել»։