Սեր գործածել. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Չկա սահման Իմ Զորությանը. արեք ձեր կարողացածը և մնացյալը Ինձ թողեք

ա

Փետրվարի 3

Հսկիր մեզ վրա և պաշտպանիր մեզ

Սիրո պակասը փակում է ճանապարհը: Պետք է բոլորին սիրեք. նրանց, ովքեր հոգնեցնում ու նեղացնում են ձեզ և նրանց, ովքեր սիրում են ձեզ: Սեր գործադրեք: Այս է Իմ թելադրանքը և մեծագույն դասը: Դուք ունեք ամենամեծ Ուսուցիչը: Պետք է սիրեք, այլապես ո՞նց կարող եք բնակվել Իմ մեջ, որտեղ տեղ չունի առանց սիրո մարդը:

Չկա սահման Իմ Զորությանը: Արեք ձեր կարողացածը և մնացյալը Ինձ թողեք: Խաղաղությունը և վստահությունը կգան անպատճառ: Մի վախեցեք. Ես ձեզ պաշտպանող փաստաբանն եմ, ձեր Միջնորդը: