Ահաբեկչություն Լոնդոնում. կան վիրավորներ

Անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա

Լոնդոնի հարավում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Սքոթլենդ Յարդին:

«Զինված սպաները կրակել են տղամարդուն Ստրետհեմ շրջանում: Երկու մարդ դանակով վնասվածքներ է ստացել: Հանգամանքները պարզվում են»,- հաղորդվում է լոնդոնյան ոստիկանության պաշտոնական թվիթերյան էջում:

Ոստիկանությունում կարծում են, որ կատարվածն ահաբեկչական գործողությունների հետ է կապված: