Պատրիարք Կիրիլն առաջարկել է Ռուսաստանի Սահմանադրության մեջ գրել հիշատակում Աստծու մասին:
Պատրիարքի ելույթը նրա գահակալման 11-ամյակի տոնակատարությանը մեջբերել է հանրության և ԶԼՄ-ների հետ փոխհարաբերությունների սինոդական բաժնի ղեկավար Վլադիմիր Լեգոյդան՝ Telegram-ում:
«Եկեք աղոթենք, աշխատենք, որպեսզի մեր Հիմնական օրենքում հիշատակվի Աստված: Որովհետև ռուս քաղաքացիների մեծ մասը հավատում է Աստծուն»,- «Առաջին լրատվականի» փոխանցմամբ՝ ասել է Կիրիլը:
Նա ընդգծել է, որ ոչ միայն խոսում է ուղղափառների մասին: «Եթե օրհներգում կարող է լինել «Աստծով պահպանվող հայրենի հող», ինչո՞ւ այդ մասին չի կարող ասվել մեր Սահմանադրության մեջ»,- հարց է հնչեցրել պատրիարքը:
Նրա կարծիքով՝ Աստծու նկատմամբ հավատը բարձրագույն գաղափար է, որը ձևավորում է անհատական, հասարակական և քաղաքական բարոյականություն:
Նա առաջարկել է բանավեճ սկսել այդպիսի փոփոխության անհրաժեշտության մասին:
0Comments