Յուրահատուկ սուրճ՝ շոկոլադով և բրենդիով

Համեղ ժամանց

Բաղադրիչներ

1. Դառը շոկոլադ – 120 գ
2. Սերուցք (10%) – 4 բաժակ
3. Բրենդի – 2.5 բաժակ
4. Շաքարավազ – 1.25 բաժակ
5. Թունդ սուրճ – 2 բաժակ
6. Վանիլին – 1 թ/գ

Պատրաստման եղանակը

1. Մեծ կաթսայի մեջ խառնել մանրացված շոկոլադը, սերուցքը, բրենդին, սուրճը, շաքարավազը և վանիլինը: Դնել ցածր կրակի վրա և խառնել մինչև զանգվածը միատարր դառնա:

2. Թեթևակի հարել զանգվածը՝ մինչև փրփրի և լցնել նախապես տաքացրած բաժակների մեջ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Նյութի աղբյուրը՝ 168.am