Իսկ Հայաստանում Հրայր Թովմասյանը տեղ չունի առատ ձյան և բերքի պայմաններում

Սկսվել են նոր աշխարհակարգի կառուցման ճարտարապետական նախագծի մշակման աշխատանքները, որոնք չեն շրջանցում Հայաստանն ու մեր տարածաշրջանը

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԱՄՆ պետքարտուղարի այցը Բելառուս կարող է լարվածության հերթական առիթը դառնալ ԱՄՆ և Ռուսաստանի միջև՝ Ռուսաստանի և Բելառուսի միջև առկա և օրեցօր խորացող հակասությունների համատեքստում։

Պոմպեոն հավաստիացրել է, որ կարող է ապահովել Բելառուսի նավթի պահանջարկը 100%-ով, ինչն ավելի է սրում իրադրությունը։

Աշխարհը գտնվում է գլոբալ տրասֆորմացիայի կարևորագույն շրջափուլում և սկսվել է նոր աշխարհակարգի կառուցման ճարտարապետական նախագծի մշակման աշխատանքները, որոնք չեն շրջանցում Հայաստանն ու մեր տարածաշրջանը։

Իսկ Հայաստանում առատ ձյան և սպասվող առատ բերքի պայմաններում Հրայր Թովմասյանը տեղ չունի Սահմանադրական դատարանում»։