Այն, ինչին դիմադրում ես՝ մնում է

Ֆրեյդի աշակերտի 20 մեջբերումները, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ և ընդունել ինքներդ ձեզ
կին

յուն

Կարլ Գուստավ Յունգ. հոգեբան և փիլիսոփա

Ձեզ ենք ներկայացնում Ֆրեյդի աշակերտի 20 մեջբերումները, որոնք կօգնեն ավելի լավ հասկանալ և ընդունել ինքներդ ձեզ:

  1. Մի պահիր նրան, ով հեռանում է քեզնից, այլապես չի գա նա, ով գալիս է դեպի քեզ:
  2. Այն ամենը, ինչ նյարդայնացնում է ուրիշների մեջ, կարող է բերել ինքնաճանաչման:
  3. Եթե դուք օժտված մարդ եք, դա նշանակում է, որ դուք ինչ-որ բան ստացել եք: Դա նշանակում է, որ կարող եք ինչ-որ բան տալ:
  4. Երկու անձի հանդիպումը նման է երկու քիմիական տարրի հանդիպման. եթե կա չնչին ռեակցիա, փոխվում են երկու տարրերն էլ:
  5. Ամենածանր բեռը, որ դրվում է երեխայի ուսերին՝ իր ծնողների չապրած կյանքն է:
  6. Այն ամենը, ինչ մեզ դուր չի գալիս ուրիշների մեջ, թույլ է տալիս հասկանալ ինքներս մեզ:
  7. Քո տեսիլքները կպարզվեն միայն այն ժամանակ, երբ կկարողանաս հայացք նետել սրտիդ:
  8. Ով դուրս է նայում, տեսնում է միայն երազներ, ով նայում է իր մեջ՝ արթնանում է:
  9. Միայնությունը պայմանավորված է ոչ թե շրջապատում մարդկանց բացակայությամբ, այլ անհնարինությամբ՝ մարդկանց հետ խոսել այն մասին, ինչը քեզ էական է թվում:
  10. Ցույց տվեք ինձ հոգեկան առողջ մարդու, և ես նրան կբուժեմ:
  11. Մենք ձգտում ենք դեպի անցյալ՝ ծնողների մոտ, և դեպի առաջ՝ մեր երեխաների մոտ, դեպի ապագա, որը երբեք մենք չենք տեսնի, բայց որի մասին ուզում ենք հոգ տանել:
  12. Այն, ինչին դիմադրում ես՝ մնում է:
  13. Դեպրեսիան նման է սևազգեստ տիկնոջ. եթե նա եկել է, դուրս մի վռնդիր, այլ հրավիրիր սեղանի մոտ՝ ինչպես հյուրի, և լսիր այն, ինչի մասին նա մտադրված է պատմել քեզ:
  14. Պատահում է, որ ձեռքերն ավելի լավ են կարողանում լուծել հանելուկը, որի դեմ անզոր է ինտելեկտը:
  15. Երազը փոքրիկ, լավ թաքցված դուռ է, որը տանում է տիեզերք, որտեղ գտնվում էր հոգին՝ մինչ գիտակցության ծնունդը:
  16. Ով չի անցել սեփական կրքերի քավարանով, նա մինչև վերջ չի հաղթահարել դրանք:
  17. Ձեր հայացքը կպարզվի միայն այն ժամանակ, երբ կկարողանաք նայել սեփական հոգու խորքը:
  18. Ես այն չեմ, ինչ ինձ հետ պատահել է, ես այն եմ՝ ինչ որոշել եմ դառնալ:
  19. Մենք կարող ենք մտածել, որ ամբողջապես ղեկավարում ենք ինքներս մեզ, սակայն ընկերը կարող է պատմել մեր մասին այնպիսի բաներ, որի մասին պատկերացում անգամ չունենք:
  20. Մեր անձերը մեզ շրջապատող աշխարհի մի մասն են, և դրանց գաղտնիքը նույնպես անսահման է:

Աղբյուրը՝ adme.ru