Ֆլորիդայում անհայտ անձինք ամենագնացով փորձել են ներխուժել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բնակավայր: Այս մասին տեղեկացնում է FOX 10 Phoenix-ը` հղում անելով ամերիկյան ոստիկանությանը:
Մեքենան անցել է երկու հսկիչ-անցագրային կետերն ու մոտեցել գլխավոր մուտքին: Թիկնապահները ստիպված են եղել կրակ բացել, ինչից հետո իրավախախտները փորձել են թաքնվել, բայց ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել նրանց:
Թրամփը ծրագրում էր այս բնակավայր ժամանել այսօր երեկոյան:
Ոստիկանությունը պարզում է դեպքի մանրամասները:
0Comments