Միշուստինը՝ Փաշինյանին. ինչպես կլինի սելֆին հայերեն

Փաշինյանը նշեց, որ սելֆին հայերեն բառ է, ինչից հետո բոլորը միասին ծիծաղեցին

Սելֆի անելիս Միշուստինը հետաքրքրվեց, թե ինչպես կլինի այն հայերեն, Փաշինյանը նշեց, որ սելֆին հայերեն բառ է, ինչից հետո բոլորը միասին ծիծաղեցին:

Արդեն սեղանի շուրջ Միշուստինը նշեց, որ ջերմությամբ է հիշում անցած տարի Հայաստան կատարած այցը, երբ Երևանում մասնակցեց WCIT-2019` ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին. «Ուզում եմ ասել, որ Ռուսաստանին ու Հայաստանին կապում են գործընկերային, մտերիմ, դաշնակցային հարաբերություններ: Մենք միասին աշխատում ենք էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության, մշակութային-հումանիտար ոլորտներում: Նոր կառավարությունը տրամադրված է շարունակել կառուցողական աշխատանքները, այդ թվում նաև միջկառավարական ձևաչափում: